Եթե ԱՆԻՖ-ը լավ կառավարվեր, այս իրավիճակը չէր լինի․ նախարար Պապոյանը ամփոփեց պաշտոնավարման 100 օրը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պաշտոնավարման 100 օրյակին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ իր ղեկավարած գերատեսչության մի շարք ոլորտներում արձանագրված զարգացումներին։ Մասնավորապես՝ Ամբեր կապիտալ ընկերությանը և իր կողմից կառավարվող եվրոմիություն-Հայաստան ՓՄՁ ֆոնդին, որը 2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում ներդրումներ է կատարել 4 ընկերություններում։


Նաև Խաչիկ գյուղի բնակիչներին տրամադրվել է շուրջ 66 մլն դրամ՝ իրենց ժամկետանց վարկային պարտավորությունների մարման նպատակով, նաև լայնածավալ աշխատանք է իրականացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԱՄՆ առևտրի դեպարտամենտի միջև․ բանակցություններ են ընթանում շուկայական տնտեսության կարգավիճակ ստանալու շուրջ։


Նախարարը խոսեց նաև մի շարք ներդրումային ծրագրերի մասին, որոնք ընթացքի մեջ են։ Գյուղատնտեսության ոլորտում էլ ծրագրեր են իրականացվում ոչխարաբուծության, մեղվաբուծության ոլորտում։ Խելացի անասնագոմերի ծրագիրն է փոփոխվում և այսուհետ ծրագրի մասնակիցների համար փոխհատուցման շեմը ավելի կբարձրացվի։


Ապա Գևորգ Պապոյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին։ Բազմաթիվ հարցեր հնչեցին կապված Anif-ի, դրա լուծարման, Ֆլայարնայի ու ներդրումային մազդար ընկերության հետ։ Նախարարը նշեց, որ Անիֆը կառավարության որոշմամբ տեղափոխվել է անշարժ գույքի կոմիտե և նա շատ բան չի կարող ասել։


ԱՆԻՖ-ի կառավարման որակի մասով նախարարն ուներ իր անձնական կարծիքը։ Պապոյանն ասաց, որ եթե լավ կառավարվեր՝ այս իրավիճակը չէինք ունենա։


Մազդարի մասով նախարարն ասաց, որ դրական զարգացումներ կան։


Գևորգ Պապոյանը շատ մանրամասներ չկարողացավ ներկայացնել՝ ԱՆԻՖ-ի, Ֆլայարնայի ունեցած պարտավորությունների մասով, քանի որ իր՝ նախարար նշանակվելու պահին Ֆլայարնան արդեն իսկ դադարեցրել էր իր գործունեությունը և այլևս չի հանդիսանում նախարարության ենթակայության կազմակերպություն։